Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն ինքն է կրակել ու կնքել իր մահկանացուն». Բադասյանը՝ «Սասնա ծռերի» գործի մասին

Փետրվար 23,2018 14:05 Share

Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի հրամանատարներից Վահան Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությանը: «Նրանք ծայրահեղ քայլի էին դիմել: Նրանց մեծամասնությունը պատերազմի ճանապարհ է անցել, ուստի նրանք իրավունք ունեն ասելու, որ երկրում բացասական երեւույթներ են տիրում: Իշխանությունները, փոխանակ խնդիրները լուծեին նրանց հետ, եսիմ ում հետ են լուծում»,-ասաց նա:

Վահան Բադասյանը հավելեց. «Զոհված ոստիկանն անցել է իր լիազորությունների սահմանը եւ կրակել: Նա ինքն է կրակել ու կնքել իր մահկանացուն: Մյուս երկու ոստիկաների հետ տղաները կապ չունեն, նրանք արյուն չեն թափել: Խանդոյանն ասաց՝ ինքը չի կարող կրակել ոստիկանի վրա, որովհետեւ ոստիկանն է իր արյունն ու որդին»:

Վահան Բադասյանի համոզմամբ՝ «ծռերին» չպետք է դատեն. «Այս ամենը ոչ թե դատավարություն է, այլ հաշվեհարդար: Լուծման ճանապարհն այն է, որ ժողովուրդը, Արցախյան հերոսամարտով անցած մարդիկ հարց դնեն երկրի ղեկավարության առաջ՝ այսպես շարունակել չի կարելի: Ալիեւը հայտարարում է, որ հասնելու է Երեւան, իսկ մենք մեր հերոսներին բանտարկում ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728