Այսօր ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանը նախագահ ընտրեց: Որոշ պատգամավորներ «պատմական» որակեցին այս օրը եւ այս քվեարկությունը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահին ընտրում են պատգամավորները: Այս ընտրակարգն ամրագրվեց վերջին Սահմանադրական փոփոխություններով, երբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի:
Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահի միակ թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ նակին դեսպան Արմեն Սարգսյանն է: Խորհրդարանական չորս խմբակցություններից երեքը`ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինք պաշտպանում են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Դեմ է միայն «Ելք» դաշինքը:
Նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:
ՀՀ չորրորդ նախագահին առաջինն ընտրելու եկան ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորները եւ գեներալները:






Նախագահի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին անդրադարձավ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին: Ասաց`իրենք ներկայացրել են այն փաստաթուղթը, որն իրենց թեկնածուին իրավունք տալիս է նախագահ դառնալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
























































