Լոս Անջելեսում ամփոփվել են 90-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխության արդյունքները: Միջոցառումը երկրորդ տարին արդեն վարել է շոումեն Ջիմմի Քիմելը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո Դել Տորոյի «Ջրի ձևը» ֆենթըզի-մելոդրաման համր կնոջ և մարդ-ամֆիբիայի սիրո մասին:
https://www.youtube.com/watch?v=-n5E0E3jGR8
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Կոչիր ինձ իմ անունով» (Լուկա Գուադանինո), «Մութ ժամանակներ» (Ջո Ռայթ), «Դյունքըրք» (Քրիստոֆեր Նոլան), «Դու՛րս» (Ջորդան Փիլ), «Լեդի բըրդ» (Գրետա Գերվիգ), «Տեսիլքային թել» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Գաղտնի գործ» (Սթիվեն Սպիլբերգ) և «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» (Մարտին Մակդոնախ) ֆիլմերը: Հենց վերջինս էլ, ըստ բուքմեյքերների, համարվում էր հաղթանակի գլխավոր թեկնածու:

«Ցանկանում եմ այս մրցանակը նվիրել բոլոր սկսնակ ռեժիսորներին: Երբ փոքրիկ երեխա էի և ապրում էի Մեքսիկայում, պաշտում էի արտասահմանյան ֆիլմերը: Ես մտածում էի, որ սա երբեք տեղի չի ունենա: Բայց ամեն ինչ հնարավոր է»,- ասել է մեքսիկացի ռեժիսորը՝ ընդունելով մրցանակը հոլիվուդյան դերասաններ Ուրեն Բիթթիից և Ֆեյ Դանաուեյից:

«Կինոն ուժ է, որն ինձ դեռ երեխա ժամանակ գրավել է, երբ ապրում էին Լոնդոնի հարավում, և ինձ հույս է նվիրել»,- մրցանակը ստանալիս ասել է Օլդմենը: Արձանիկի նրան հանձնել են դերասանուհիներ Հելեն Միրենը և Ջեյն Ֆոնդան:

Մակդորմանդին մրցանակը հանձնել են դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը և Ջոդի Ֆոսթերը: Իր առաջին Օսկարը Մակդորմանդը ստացել էր 21 տարի առաջ՝ «Ֆարգո»-ում մարմնավորած դերի համար:
«Եթե ես ընկնեմ, դուք ինձ բարձրացրեք, խնդրում եմ, որովհետև ես պետք է ձեզ կարևոր մի բան ասեմ,- կյանքում հավասարության մասին ելույթով է սկսել Մակդորմանդը:- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտին Մակդոնախին այն բանի համար, ինչ նա արել է: Մենք պարզապես խուլիգանների ու անարխիստների ավազակախումբ ենք, բայց մենք կարող ենք մեզ լավ պահել»,- ասել է Մակդորմանդը:
«Իմ շուրջ այսօր բազմաթիվ կանայք կան՝ ռեժիսորներ, սցենարիստներ, կինեմատոգրաֆիսներ, դիզայներներ, երգահաններ,- շարունակել է դերասանուհին:- Ձեր շուրջը նայեք, որովհետև մենք բոլորս պատմելու բան ունենք: Ես ձեզ համար ունեմ երկու բառ՝ inclusion rider»:
Դերասանուհու վերջին արտահայտությունը, դատելով համացանցի օգտատերերի արձագանքից, անհասկանալի է մնացել շատերի համար. խոսքը այն պարտավորությունների մասին է, որ ստանձնում է նկարահանող խումբը՝ թիմը հավաքել համապատասխան ռասսայական և գենդերային հավասարության:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Սեմ Ռոքուելը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում ոստիկանին մարմնավորելու համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջեննին («Ես, Թոնյա»):
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել չիլիացի ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» ֆիլմը: Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը մնացել է առանց մրցանակի:
Լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում հաղթել է ռուսական սպորտում դոպինգային սկանդալի մասին պատմող «Իկար» ֆիլմը:
Քրիստոֆեր Նոլանի «Դյունքըրք» ֆիլմը հաղթել է լավագույն ձայնային մոնտաժ և լավագույն ձայն անվանակարգերում:
Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթել է «Կոկոյի գաղտնիքը»:
Լավագույն գրիմի և սանրվածքի համար մրցանակ է ստացել «Մութ ժամանակները»՝ Գերի Օլդմանին Չերչիլի «վերափոխելու» համար:
Հագուստի լավագույն դիզայնի համար գնահատվել է «Տեսիլքային կապ» ֆիլմը՝ 1950-ականների բրիտանացի դիզայների մասին:
Լավագույն ադապտացված սցենար՝ «Կոչիր ինձ իմ անունով»:
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ՝ «Թանկագին բասկետբոլ»
Լավագույն վիզուալ էֆեկտներ «Սայրի վրայով վազողը. 2049»
Օպերատորի լավագույն աշխատանք՝ Ռոջեր Դիքինսը («Սայրի վրայով վազողը. 2049»):
Լավագույն օրիգինալ սցենար՝ «Դու՛րս»
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































