Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մարտի 8-ին՝ կանանց իրավունքների համար պայքարի օրվա կապակցությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատույթում գտնվող ճեմուղին անվանակոչեց հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զապէլ Եսայեանի անունով: Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան բուլվարի կենտրոնական հատվածով:
1878թ. փետրվարի 4-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում ծնված Զապէլ Եսայեանը (ծնվ. Հովհաննիսեան) սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում: Իր «Ավերակներուն մեջ» (1911թ.) աշխատությունում Զապէլ Եսայեանը վավերագրել է Ադանայում 1909թ.-ին տեղի ունեցած հայերի ջարդերը, որոնց ընթացքում ավերվել են քաղաքի հայկական թաղամասերը, սպանվել է ավելի քան 30.000 հայ:

Ճեմուղու բացմանը ներկա էին՝
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը
Ֆրանսիայում ՀՀ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը
Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան
Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը
Արսինե ԽԱՆՋՅԱՆ


















































