Վանաձորի ավտոկայանը, որտեղից ամեն օր հարյուրավոր մարդիկ են ուղեւորվում Լոռու մարզի գյուղեր ու մայրաքաղաք Երեւան, փոսերի ու ջրերի մեջ է գտնվում։
Ավտոկայանի շենքի վերին հատվածում ծառեր են աճում։
Իսկ մինչ ավտոբուսներին հասնելը, ուղեւորները ստիպված են լինում փոսերի ու ցեխերի վրայով թռչելով նոր միայն հասնել տեղ։
Իրավիճակն ավելի է վատթարանում հատկապես ձնհալից ու անձրեւներից հետո։ Վարորդներն ասում են, որ երկար տարիներ է ինչ խնդիրն առկա է, սակայն մինչ օրս լուծում չի ստացել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: