ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես էլ դուրս չեկավ իր աշխատասենյակից, որպեսզի հանդիպի Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ճեղքելով ԵՊՀ անվտանգությունը մի կերպ իր համախոհներով մուտք էր գործել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, բարձրացել ԵՊՀ ռեկտորատի հարկ, սակայն պարոն Սիմոնյանն այդպես էլ դուրս չեկավ աշխատասենյակից:

«Բավական է խոնարհվեք Սերժի առաջ»,- բղավում էին նախաձեռնության անդամները:
«ԵՊՀ-ն Սերժ Սարգսյանինն ու Արամ Սիմոնյանինը չէ, այն Հայաստանի Հանրապետությանն է ու մեր բոլորինը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա բարձրախոսով հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն օգտագործում է ուսանողներին ստրկացնելու համար: Այնուհետև կոչ արեց այսօր՝ ժամը 18:30-ին, լինել Ազատության հրապարակում:
Ուսանողներից մեկի խոսքով՝ սա նրանց առաջին մեծ հաղթանակն է: Նշենք, որ քիչ առաջ քայլարշավի մասնակիցները դուրս եկան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից: Նրանք պատրաստվում են շարժվել Ազատության հրապարակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































