Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլինը պատմեց Վոլինկինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման որոշ մանրամասներ

Ապրիլ 28,2018 20:23

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողներին պատմեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման որոշ մանրամասներ:

«Նրանք մի շարք հարցեր են քննարկել, այդ ընթացքում մեր դեսպանն ասաց, որ հասկանում է՝ հայ ժողովուրդն իրավունք ունի ազատ ցույցեր անցկացնելու,  բայց միաժամանակ մտահոգված է, որ այդ իրավունքի իրացումը երբեմն խնդիրներ է առաջացնում այլ հարցերում: Օրինակ՝ մեր դեսպանատան դպրոցի երեխաները երեք ժամ փաստացի փակված էին մնացել ավտոբուսի մեջ, քանի որ  շուրջը ցույցեր էին ու նրանց հնարավոր չէր վերցնել: Պետք է նկատի ունենալ, որ քո իրավունքն իրացնելիս չպետք է  անտեսել ուրիշի իրավունքը, որոնք ևս գոյություն ունեն և կարող են խախտվել տվյալ կերպով»,- փոխանցեց Զատուլինը:

Ըստ նրա՝ այս ամենին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե «օգտակար է ոտքով քայլելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30