Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն». Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC-ին

Ապրիլ 29,2018 16:51

«Սերժ Սարգսյանը խիզախություն ցուցաբերեց, լսեց մարդկանց և հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ դեպի ժողովրդական և ազատ ուղի»,- ասել է Սարգսյանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ին, որտեղ անդրադարձել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

«Երևանի փողոցներում մեծ ցույցեր են տեղի ունենում, հավանաբար տեսել եք: Դա մի քանի տարիների ընթացքում հավաքված և լուծում չստացած խնդիրների արդյունքն է՝ լինի կոռուպցիա, լինի սոցիալական անարդարություն: Երիտասարդները, չնայած, որ տաղանդավոր են և լավ կրթություն ունեն, չեն տեսնում իրենց պայծառ ապագան: Շատ, շատ գործոններ կան և ամենահավանականը կառավարության և մարդկանց միջև երկխոսության բացակայությունն է:

Այսպիսով՝ նախագահը, այն մարդն է, որը բոլորին պետք է առաջնորդի դեպի ճգնաժամի սահմանադրական լուծումը: Եվ ես ուրախ եմ և հպարտ, որ մենք այստեղ մի քանի հաջողություններ ենք գրանցել: Ինչպես գիտեք, մեծ ցույցեր են եղել, բայց նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը, լսելով, թե մարդիկ ինչ են ասում, հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Ես կցանկանայի երախտագիտություն հայտնել Սերժ Սարգսյանին այս խիզախ քայլի համար: Որովհետև ուրիշ երկրներում, ուրիշ ժամանակ նախագահները մինչև վերջ պայքարում էին իրենց քաղաքական կարիերայի համար: Սերժ Սարգսյանը խիզախություն ցուցաբերեց, լսեց մարդկանց և հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ դեպի ժողովրդական և ազատ ուղի»,- ասել է Սարգսյանը:

Հարցին, թե ընդդիմության առաջնորդը ասում է, որ թավշյա հեղափոխություն է տեղի ունենում, համաձա՞յն եք, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում գեղեցիկ կարգախոսներ ասել՝ սա թավշյա, վարդերի կամ մանուշակագույն հեղափոխություն է, թե ոչ: Ինձ համար կարևոր է, որ Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն և մարդիկ համարձակ և հպարտ են իրենց կարծիքը արտահայտել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30