Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծելու ենք խումբ, որը լսելու է բոլոր հնարամիտ առաջարկները». Արարատ Միրզոյան

Ապրիլ 29,2018 21:04

«Ողջունում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի խոհեմությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին եւ Փաշինյանի օգտին քվեարկելու կամ այլ թեկնածու չառաջադրելու պատրաստակամությունը: Մենք քաղաքական «վենդետա» չենք անելու եւ գնալու ենք համերաշխության, միաբանության ճանապարհով»,-Հանրապետության հրապարակում այսօր «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ իրենց երազած Հայաստանն են կառուցելու. «Նոր մասնագետների ենք ներգրավելու, արտասահման մեկնածները հետ են գալու…Ստեղծելու ենք խումբ, որը լսելու է բոլոր հնարամիտ առաջարկները: Մենք էլ ապահովելու ենք այդ գործընթացի քաղաքական առաջնորդությունը՝ քաղաքական կամքը, որը բացակայել է նախորդ տասնամյակում: Դա քաղաքական կամք է, որը կերտելու է մեր երազանքների Հայաստանը»:

Դերասան Հայկ Մարությանն էլ, դիմելով ցուցարարներին, ասաց. «Երբ այցելեցինք Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Ապարան, տեղում տեսանք, որ սա համահայկական գործընթաց է: Հաճախ եմ ճամփորդում ՀՀ-ում, իրականացնում տարբեր ծրագրեր: Միշտ տեսել եմ մռայել, տխուր, բարկացած հայրենակիցների: Իսկ այս երկու օրում տեսել եմ միայն ժպիտներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30