Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները փակել էին միջպետական ճանապարհը (Ֆոտոշարք)

Ապրիլ 29,2018 21:18

Երեկ Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից կվերսկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Այսօր լոռեցիներին կրկին բարձրաձայնեցին իրենց բողոքի ձայնը: Ժամը 12:00-ից լոռեցիները փակել էին Վանաձոր-Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհը: 10 բեռնատար եւ 100-ից ավելի մարդատար մեքենաներ ժամեր շարունակ մնացել էին մոտ  1 կմ երկրությամբ ձգվող խցանման մեջ:

«Փակում ենք, որ կառավարությունը խելքը գլուխը հավաքի, մեր՝ ժողովրդի ուզածով լինի: Ուզում ենք, որ նոր կառավարությունը ձեւավորվի»,- մեզ հետ զրույցում նշեցին ցուցարարները:

Նրանք փակել էին նաեւ երկաթուղային ճանապարհը: Մի քանի ժամ անց ցուցարարները բացեցին այն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30