Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստին չէին ներկայացել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների ավագանու անդամները: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով, գործընկեր ավագանու անդամների նիստին չներկայանալը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով. «Ինձ թվում է, վերջին շրջանում մեր հանրապետությունում տեղ ունեցող քաղաքական պրոցեսների հետեւանքով չեն ներկայացել: Ամեն դեպքում, մեր ընկերների իրավունքն է, իրենք բոյկոտելու փորձը ունեն, հետեւաբար մեզ համար սովորական երեւույթ է»:
Խոսելով ներքաղաքական վիճակի մասին, Ասլանյանն ասում է, որ փորձելու են այնպես անել, որպեսզի այն չազդի քաղաքի տնտեսական վիճակի վրա. «Մենք փոքր երկրում ենք ապրում, եւ պետք է աշխատենք, որ տնտեսական բնույթի փոքր ցնցումները գոնե քաղաքի մասշտաբով չազդեն մեր աշխատանքների վրա: Որովհետեւ մենք այսօր ծրագրերի կոմունիկացիոն խնդիրներ ենք լուծում»:

Օրակարգում ընդգրկված 10-ը հարցերը ներկա ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 19 ավագանու անդամները հաստատեցին: Ի տարբերություն նախորդների, այսօրվա նիստը տեւեց ընդամենը 30 րոպե:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ


















































