Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գրկեց Շավարշ Կարապետյանին, որը հուզմունքից դժվարացավ խոսել

Ապրիլ 30,2018 20:12

«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում բեմահարթակ բարձրացավ աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը:

Նա, մոտենալով խոսափողին, հուզվեց, չկարողացավ խոսել: «Դուխո՜վ, դուխո՜վ»,-ի պատասխան վանկարկեցին ցուցարարները, ինչից հետո Փաշինյանը մոտեցավ եւ գրկեց Կարապետյանին:

Նա հայտարարեց. «Ռուսաստանի հայ երիտասարդությունն ինձ որպես դեսպան է ուղարկել, որ ասեմ՝ նրանք ձեզ հետ են, ձեր կողքին են: Թող պապանձվի այն մարդու լեզուն, ով կասի, թե այստեղ ճշմարտություն չկա»:

Կարապետյանը նշեց, որ իր ընտանիքի հետ է ժամանել հայրենիք: «Ռուսաստանի 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է, ապրում է ձեզանով»,-վստահեցրեց նա:

Վերջում դիմելով ցուցարարներին՝ Շավարշ Կարապետյանն ասաց. «Եթե վաղը չլինի ձեր հաղթանակը, աշխարհը կփլվի: Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ ձեզ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30