ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր քայլն արեց եւ հետաձգեց օրակարգային հարցերը երկու ամսով, քանի որ քաղաքական պայմանավորվածություն կա` սպասել նոր կառավարության ծրագրերին:
Քննարկվեց մեկ հարց`աշխատող կենսաթոշակառուների թոշակի վերահաշվարկման կարգի վերաբերյալ: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացրեց սոցապ փոխնախարար Սմբատ Սաֆյանը:

Փոփոխությունն ընդունվեց միաձայն`առանց զեկուցողին հարցեր տալու, առանց ելույթների:
Այս հանձնաժողովում, ի դեպ, մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանին այսուհետ կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































