Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ուրախ Արտակ Զեյնալյանը

Մայիս 18,2018 14:19

Արտակ Զեյնալյանն ուրախ է, բայց ոչ նրա համար, որ նախարար է նշանակվել, այլ որ իրենց կողմից տարիներ շարունակ վեր հանված խնդիրները հնարավորություն կունենա լուծել` ունենալով կառավարության լծակները: Այդ մասին այսօր ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարն ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովի ժամանակ:

Նորանշանակ նախարարն ասաց`կոռուցիայի դեմ պայքարը վճռական փուլ է մտնում: Համատարած վստահության այս փուլում նա կարեւորում է համարում հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը, որ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ «0» հանդուրժողականություն դրսեւորվի. «Հեղափոխությունը բոլորիս վարքագծի մեջ պետք է լինի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանն էլ է ուրախ, բայց հենց նրա համար, որ Արտակ Զեյնալյանն է նշանակվել ՀՀ արդարադատության նախարար, քանի որ նրան բարձր որակի պրոֆեսիոնալ է համարում: Արդի իրավիճակի համատեքստում Թեւան Պողոսյանն ասում է. «Լավագույն հնարավորություն ունենք, որը պետք է օգտագործել եւ թույլ չտալ, որ դուռը փակվի»: Հորդորում է. «Գումար ունեք`ներդրեք, այս երկրում ավելացված արժեք ստեղծեք, բիզնեսով զբաղվեք, ոչ թե մտածեք կաշառք տաք ինչ-որ պաշտոնի անցնելու համար»:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանն էլ ասաց`թերեւս առաջարկեն կոռուպցիայի կանխարգելման անկախ մարմնի ստեղծումը`մինչեւ նոր իրողությունների ամրագրումը: Դրա համար 12 օր է մնացել, ըստ օրենսդրության, 50 օրում պետք է ձեւավորվեր, բայց հեղափոխությունն է խանգարել:

Բանախոսը ներկայացրեց Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արած աշխատանքները, հույս հայտնեց`այն, ինչ չհաջողեցին նախորդ իշխանության օրոք, ավելի արագ եւ հեշտ կանեն գործող իշխանության հետ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031