Մայիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությանը, որի կազմում էին Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս), Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն):


Նրանք նշեցին նաև, որ հովանավորում են Մասիսի համար 2 վարժարանը, հանգանակված 120 հազար դոլարը ուղղել են 900 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգմանը:
Սփյուռքի նախարարը, կարևորելով Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը, հավաստիացրեց, որ խնդիրը համակողմանի կուսումնասիրվի և համատեղ լուծումներ կգտնվեն: «Հայապահպանությանը միտված խնդիրներն անպայման կլուծվեն, միայն ժամանակ է պետք: Պիտի արդարացնենք միլիոնավոր հայերի սպասելիքները», – հավելեց նա:
ՀՀ Սփյուռքի նախարարություն


















































