«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, երեկոյան այցելել է Գարեգին Չուգասզյանին` Մատենադարանի մոտ: «Սասնա ծռեր» խմբավորման ՖԲ էջում տեղադրված լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Գարեգին Չուգասզյանի եղբայրը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: