Երեւանի պետական համալսարանի լրատվության վարչության մեթոդական բաժնի արդեն նախկին վարիչ Մամիկոն Թոսունյանի (լուսանկարում) եւ համալսարանի ղեկավարության միջեւ հեռակա բանավեճ էր ծագել: Թոսունյանը ազատվել է աշխատանքից եւ պնդում է, որ դրա հետ կապ ունի այն, որ ինքը մասնակցել է բողոքի ցույցերին: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, «Նա դուրս է եկել այն պատճառով, որ բազմաթիվ օրեր չի ներկայացել աշխատանքի»:

Խոսելով տարեց դեկանների մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց. «Ես դեմ եմ, որ 65-ից վերեւ տարիք ունեցողը վարչական պաշտոն զբաղեցնի բուհում՝ սկսած ամբիոնի վարիչից, վերջացրած դեկանով, պրոռեկտորով, ռեկտորով»:
Լրագրողները բանասիրական ֆակուլտետի օրինակը բերեցին, Արամ Սիմոնյանն արձագանքեց՝ «դեմոկրատիա է մեզ մոտ, մարդիկ ընտրում են իրենց դեկանին, ռեկտորը կամ ռեկտորատն այստեղ անելիք չունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Մամիկոն Թոսունյանի ֆեյսբուքյան էջից


















































