«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում 2018 թվականի հունիսի 4-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա»» թեմային:
Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրեն Արման Ջիլավյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։

Cancellation of an international postage stamp dedicated to the Aurora Prize Laureate Tom Catena took place at the AGBU
Ողջունելով նամականիշի մարման պաշտոնական արարողության մասնակիցներին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ այս միջոցառումը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչների հետ արդյունավետ համագործակցության արդյունք է, այն դարձել է ավանդույթ և կրում է շարունակական բնույթ:

Cancellation of an international postage stamp dedicated to the Aurora Prize Laureate Tom Catena took place at the AGBU
«Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- հավելեց նախարարը:
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը:

Cancellation of an international postage stamp dedicated to the Aurora Prize Laureate Tom Catena took place at the AGBU
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ թողարկվել են 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն