«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի եւ անվտանգության շահերից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ իր մտահոգությունները հայտնելով Արցախում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրների մասին:

Ըստ ՀՀԿ-ական գործչի, չպետք է ձեռնարկել քայլեր, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ Արցախում անկայունություն կստեղծեն. «Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»:
Կորյուն Նահապետյանը չի բացառում, որ թավշյա հեղափոխությունը Արցախ էլ հասնի. «Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցածը ապացուցեց՝ ամեն տեսակի զարգացում կարող է տեղի ունենալ»:
Կորյուն Նահապետյանն անհանգստացած է նաեւ Նախիջեւանի տարածքում զինուժի տեղաշարժերով:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































