«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ:
Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2018թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝

2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,
3.ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,
4. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ» ,
5. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։

Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:


















































