«Մայկոպյան օրագիր»-ը գրելու համար ինձ ոգեշնչել է ամեն ինչ ՝ կենցաղավարությունից մինչև հոգևոր ապրումներ»,-ասում է բանաստեղծ Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանը։
Այսօր՝ հունիսի 26-ին, «Հայաստանի գրողների միություն»-ում տեղի ունեցավ բանաստեղծ, ռեժիսոր, երգահան, հոգևորական Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված բանաստեղծությունները հեղինակը գրել է Մայկոպի և Պրոլետարսկու եկեղեցիներում իր քահանայական ծառայության տարիներին։

Շնորհանդեսին ներկա էին ՀԳՄ անդամներ, բանաստեղծներ, գրաքննադատներ։

Բանաստեղծ Արևշատ Ավագյանի մեկնաբանությամբ՝ Թովմա քհն․ Անդրեասյանի ստեղծագործությունները արարչագործություններ են և նա պետք է շարունակի զարգացնել ժամանակակից հայ պոեզիան։
Միլենա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































