Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»

Օգոստոս 02,2018 13:06

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. «Անկեղծ, ՀՔԾ-ին կամ դատական իշխանությանը գործադիրից որեւէ մեկը չի հրահանգում»:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այդ գործընթացը համարել է անձնական հաշվեհարդար, որի իրականացնողին «Բերիա» է անվանել. «Մնում է պարզենք, թե «Բերիան» ով է, գտնելու ենք, ու այդ «Բերիան» պատժվելու է»: Քոչարյանի կալանավորումը 37 թվի հետ զուգահեռ տանելու մասին էլ Ավինյանն ասաց, որ հասարակության մեջ նման ընկալում չկա, դա շատ սուբյեկտիվ, 1 կամ 2 հոգու գնահատականն է: ԱԺ պատգամավորների՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի մասին էլ Ավինյանը նշեց. «Նրանք ունեն դրա իրավունքը, եւ դատական մարմիններն էլ ըստ այդմ պետք է իրենց որոշումը կայացնեն»:

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031