Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Զեյնալյանը ո՞նց է պատկերացնում իր համատեղելը նախարարի, հա՛մ քարոզարշավի, ես անձամբ չեմ պատկերացնում». Ալեն Սիմոնյան

Օգոստոս 08,2018 13:45 Share

«Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի դաշինքով:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ խոսքը ի՞նչ դաշինքի մասին է՝ «Ելքի» հետ մասնակցությա՞ն մասին է, որը հիմա դեռ քննարկվում է, թե՞ հնարավոր է ՔՊ-ն դաշինքով մասնակցի այլ ուժերի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարող է «Ելքի» հետ էլ լինել, կարող է այլ ֆորմատով էլ լինել, որեւիցե բան բացառված չէ»:

Մենք ճշտեցինք՝ զուտ տեսականորե՞ն եք ասում, թե՞ քննարկվում է ու հավանականությունը մեծ է, որ դաշինքով կմասնակցեք՝ նա պատասխանեց. «Չբացառելով եմ ասում, բայց շատ հավանական եմ համարում: Շուտով կիմանաք, էլի: Չեմ ուզում ասել մի բան, որի հետ կապված դեռ որոշում չկա»:

Մեր դիտարկմանը, որ քիչ ժամանակ է մնացել Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն քաղաքապետի թեկնածուների հստակ անուններ են շրջանառվում, նաեւ հայտարարվել է, որ «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հնարավոր է լինի Արտակ Զեյնալյանը՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որոշել են, հա՞, որ Արտակ Զեյնալյանն է լինելու, ինձ հետաքրքիր է՝ Արտակ Զեյնալյանը ո՞նց է պատկերացնում իր համատեղելը հա՛մ արդարադատության նախարարի, հա՛մ թեկնածուի քարոզարշավի: Ես անձամբ չեմ պատկերացնում»:

Հարցին՝ հնարավոր չի՞ պաշտոնյան քարոզարշավ անի, ընտրվելու դեպքում այլ պաշտոնի տեղափոխվի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում նման համատեղում: Չեմ պատկերացնում ինչպես է համատեղելու, այսինքն, 20 օր, 1 ամիս թողնելու է արդարադատության նախարարությունը ու գնա սկսի զբաղվել քարոզարշավո՞վ, հա՞: Ես չեմ պատկերացնում, որ 6-ից հետո ինքը քարոզարշավ անի, դա իմ կարծիքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031