«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունում է երեք կին թեկնածուների առաջադրումը Երևանի ավագանու ընտրություններին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը հայտարարեց՝ ընտրելու եմ կին թեկնածուներից որևէ մեկին:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը, իրավապաշտպանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ տալ. «Եթե Հայկ Մարությանի տեղը լիներ կին դերասանուհի, ես կասեի՝ չորսից մեկին եմ ընտրելու: Ես հարցը լրիվ այլ դաշտում եմ դիտարկում: Այսօր այդ հարցը դրված չէ, թե ես որ դաշտում եմ դիտարկում Հայկ Մարությանի թեկնածությունը: Անահիտ Թարխանյանի՝ տոհմիկ հայուհի լինելն ինձ համար մեծ պատիվ է: Պատիվ է, որ նման ավագանու ընտրանի ենք ունենալու: Ողջունում եմ ԳԱԼԱ-ին և հասարակական նախաձեռնությանը, որ արել են այդ առաջադրումը: Դա նորություն է, լավ բան է և այնքան քաղաքական չէ, ինչքան հասարակական»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































