«Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելով` իմ առաջ գերակա խնդիր էի դրել չարաշահումների բացառումը: Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, վնասների գնահատմամբ եւ համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս` հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նախարարը մի օրինակ բերեց. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն` Մարտիրոս Սարյանի նկարների հետ կապված, մշակույթի նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ը տվել էր եզրակացություն, որ Սարյանի նկարները բնօրինակ են, եւ դրված էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրությունը: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ նկարները բնօրինակները չեն եւ իր ստորագրությունը նույնպես կեղծված է»: Լիլիթ Մակունցն ասաց, որ այժմ այդ գործով զբաղվում է դատախազությունը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































