Լրահոս
Օրվա լրահոսը

Ռենե Պաուրիչ. «Հայաստանը շատ բարդ մրցակից է»

Սեպտեմբեր 05,2018 22:44 Share

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը Ազգերի լիգայի՝ Հայաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեեւ խաղալու են մրցակցի հարկի տակ, սակայն ակնկալիքներ ունեն:

«Գիտենք՝ հեշտ չի լինելու: Մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը: Շատ լավ, հարձակողական թիմ է: Հիմնականում փորձելու ենք պաշտպանվել, բայց փորձելու ենք նաեւ պաշտպանությունից դուրս գալ եւ հարձակման անցնել:

Հայաստանը շատ բարդ մրցակից է եւ Մակեդոնիայի հետ միասին խմբում կարեւոր թիմերից է: Հետեւաբար, սկիզբն էլ է բարդ մեզ համար: Շատ բարդ խմբում ենք հայտնվել», – ասաց Պաուրիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930