Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը հլը չգիտի իր գլխի գալիքը, դատախազի միջոցով գազ են տալիս, կեղծ հիմնավորում են, տենան Նիկոլն ինչքան զադնի կտա». Շանթ Հարությունյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 21:11

«Վարչապետն ասում ա՝ Շանթը քաղբատարկյալ է, դատախազն ասում ա՝ Հայաստանում քաղբանտարկյալ չկա ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց ա լինում: Դա լինում ա ոչ թե իշխանության տարբեր թեւերի անջատում, դա լինում է պետության քաղաքականության փլուզում, որովհետեւ չի կարա, քաղաքական դիրքորոշում է, կա՛մ պետք է դատախազը հրաժարական տա, կա՛մ պետք է վարչապետը հրաժարական տա»,- այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրած ասուլիսում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Ըստ նրա, վարչապետը պետք է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնի. «Չի կարա մեկը մի բան ասի, էն մյուսը՝ մի բան: Պատկերացրեք, ենթադրեն, վարչապետն ասի մեր ստրատեգիական դաշնակիցը ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են, ես լինեմ ՊՆ նախարար, հելնեմ ասեմ՝ նրանք մեզ թշնամի են, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պետք ա ես գնամ ու հայտ ներկայացնեմ ու շարունակենք ես ու վարչապետը նույն կառույցում աշխատենք, դա պետության փլուզման ամենակարճ ճանապարհն է քյասար: Ես էն վախտ որ դատավոր Մացոյին չէի հավատում, հիմա որ Նիկոլն ա վարչապետը, Մացոյին սկսեմ հավատա՞լ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ դատախազությունն անկախ մարմին է, իսկ ձեր բերած օրինակում՝ պաշտպանության նախարարությունը կառավարության մաս է, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ լծակ ունի դատախազության վրա ազդելու՝ Շանթ Հարությունյանն արձագանքեց. «Ընդհանրապես հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք ա ասեր՝ ժողովուրդ, հենց հիմա գոռում ենք՝ Սերժը էթա, ես գամ, չէ՛, ինքը պետք ա առաջին պահանջը դներ հրաժարական, երկրորդը՝ քաղբանտարկյալների ազատում, հետո վարչապետի ընտրություն, ոչ թե իրա աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց: Ինքը, որպեսզի անշրջելի դարձնի այսպես կոչված հեղափոխությունը, պետք է քաղաքական  որոշում կայացնի, բոլոր քաղբանտարկյալներին պետք է անհապաղ ազատ արձակել, իսկ իրավական դաշտում թող էդ ընթացքում կայանա, հստակեցնեն:

Պետք ա քաղաքական որոշում ընդունվեր մինչեւ իր վարչապետ դառնալը..Դատախազը կարող ա ԿԳԲ-ի գործակալ ա, կամ Ադրբեջանի գործակալ ա, հա սաբոտաժ ա անում, նպատակահարմար ա, որ ինքը, օգտվելով էդ անկախ մարմնի կարգավիճակից ասում ա: Մյուսներն էլ են սկսելու ասել, եթե տեսնեն, որ Նիկոլը քաղաքական վճիռներ չի կայացնում: Բա լավ, հարց եմ տալիս՝ ո՞նց են ազատելու «Սասնա ծռերի» սպանության գործը կամ մյուսները: Քաղաքական որոշում եթե կայացվի, որ ՀՀ-ում եղել է բռնապետական ռեժիմ, պաշտոնապես դա ճանաչվի, այդ դեպքում կարա «Սասնա ծռերի» արածը ապստամբություն դիտվի: Ասում եք՝ դատախազությունն անկախ մարմին է, անկախ մարմին՝ չի նշանակում անվերահսկելի մարմին: Եթե ես կարամ գնամ դատախազին ասեմ՝ ա՛յ տղա, դու խի՞ ես էս ապօրինությունն անում, ինքը կարա ասի՝ այ տղան դու ես ու ֆռա գնա տուն, վարչապետը որ իրան  էդ բանն ասի, ինքը չի կարա ֆռա գնա տուն, կա՛մ պիտի հիմնավորի, որ իր ասածը ճիշտ է, կամ պիտի հրաժարական գրի: Հիմա դատախազը, շահարկելով, որ ինքը անկախ մարմին է, բարոյապես փչացնում է վարչապետին»:

Շանթ Հարությունյանը «տղայական պանյատներով» սկսեց բացատրել՝ դատախազը, որ նախկին ռեժիմի մարդն է, իր առաջվա ասածը պնդում է, ավելի սկզբունքային է, վարչապետն իր խոսքից հետ է կանգնում. «Առնվազն բարոյապես փչանում է: Կոտրելու ու տապալելու գործը սկսում են բարոյականից»:

Նա ասաց, որ դիմել են ՄԻԵԴ, սպասում են պատասխանի. «1 տարի, 5 ամիս ա մնացել, ես իմ սռոկը նստում եմ, ես ինձ թույլ կտամ ինչ-որ մեկն ինձ ազատի՞, ես պատժի 5/6-ը պատժի նստել եմ: Վարչապետից սկսած՝ իրանք խնդիր ունեն, որ իրանց խոսքին տեր կանգնեն, էս փորձաքար ա, դատախազի միջոցով գազ են տալիս, կեղծ հիմնավորում են, տենան Նիկոլն ինչքան զադնի կտա: Նիկոլը հլը չգիտի իր գլխի գալիքը: Ինքը, ըստ էության, գնում է կոմպրոմիսի նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների: Անունը ինչ ուզում  ձեւակերպի՝ անկախ մարմին, չմիջամտել, բան, էդ հեքիաթ ա: Սերժն էլ էր ինչ-որ ձեւ հիմնավորում, չէր ասում՝ լավ եմ արել՝ կեղծել եմ»:

https://www.youtube.com/watch?v=lyS3-2rd7HI&feature=youtu.be

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930