Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Քոչարյանը եկել է ստեղ կրի բերդերով ու գա իշխանության». Շանթ Հարությունյանը վստահ է՝ Փաշինյանին ռուսները «ժերտվա» են տալու (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 22:15

«Ռուսները մեծ ու վտանգավոր խաղ են սկսել»,- այսօր «Վարդաշեն» քրեակատարողականում հրավիրած ասուլիսում այսպիսի մտահոգություն հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը նոյեմբերի 5-ի գործով ազատազրկվել է:

Ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանին օգտագործում են. «Նիկոլին բերել են՝ սրանց փուռը տան, որ ապացուցեն՝ ռուսները ապօրինությունների հետ կապ չունեն: Ավելին, երբ որ այդ խնդիրը լուծում են, ձեռքի հետ էլ Լավրովից հայտարարություն են անում, թե մենք ստեղ ենք, հանգիստ նստեք, իրենք ծրագիր ունեն: Մի կողմից տարածում են, թե Նիկոլը առերեւույթ կոնֆլիկտի մեջ է ռուսների հետ, Նիկոլի թեւի տակ փափուկ բարձ են դնում, թե դու պրոբլեմ չունես, ռուսը խի՞ պիտի հայ ազգի վատը ուզի: Մյուս կողմից էլ շառ են անում, թե Նիկոլը Սորոս-մորոս: Ինչի՞ համար են սա անում, որ Էրդողանի հետ ծրագիր ունեն՝ Հայաստանի հետ կապված, վաղը որ Հայաստանը աղետի մեջ ընկնի, իրենք Նիկոլին ժերտվա կտան: Չեմ ասում կխփեն, այլ՝ Նիկոլի վրա «սպիսատ» կանեն, Քոչարյանին կբերեն, հետո որ հայ ժողովուրդն ասեն՝ ռուսը չէ՞ր, որ ծախեց հողերը, կասեն՝ ի՞նչ ռուս, էն Սորոսի կողմից հեղափոխություն արած Նիկոլ Փաշինյանն եկավ, ռուսների հետ թարսվավ, հիմա լավ ա, Քոչարյանն եկավ, երկու շրջանը փրկեց, գոնե 3 շրջան տվինք, ավելի լավ ա Քոչարյանը լինի, մենակ մեր երեխեքը չմեռնեն»:

Շանթ Հարությունյանը գտնում է, որ դա «ռուսների կայսերական խաղերն» են. «Պուտինը Քոչարյանին կանչել ա, ասել ա՝ ախպեր, Սերժի հետ պայմանավորվածություն ունեիր, որ գնաս վարչապետ, Սերժը հա մատի փաթաթան էր  սարքել 10-ը զոհը, հիմա պատրա՞ստ ես գնաս բերդի դռներով անցնես, կամեռներով, քո արդարության համար կռիվ տաս, եթե դու արդար ես՝ կեթաս իշխանության, պատրա՞ստ ես: Քոչարյանն ասել ա՝ հա: Նա էդ առումով դուխով ա, Սերժը կարող ա կվախենար բերդ մտնելուց, Քոչարյանը կռիվ տվող մարդ ա: Ասել ա՝ պատրաստ եմ մտնել բերդ ու դակազատ անեմ, որ անմեղ եմ, ասել են՝ ուրեմն վսյո, կգաս իշխանության: Դրա համար ի՞նչ էր պետք, հիմնական ցուցմունք տվողն ո՞վ ա՝ Միքայել Հարությունյանը: Պուտինը, Նարիշկինը կանչել են Խաչատուրովին, Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, ասել են՝ Միքայել Հարությունյանին չթողեք գնա: Հիմա, եթե իրանք ասում են՝ Հարությունյանին չենք հանձնում, ուրեմն Քոչարյանը եկել է ստեղ կրի բերդերով ու գա իշխանության»:

https://www.youtube.com/watch?v=zOd4uLydbu8&feature=youtu.be

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930