Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, թե Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն իր տեղամասում ստացել է ընդամենը 10 ձայն, բայց իր տանը գրանցված է 22 հոգի։ «Էն որ սկի տնեցիք չեն քեզ ընտրում»,-գրել էր նա:
«Ճիշտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այդտեղ քանի հոգի է գրանցված, քանի որ դա տատիկիս տունն է… Ընդ որում՝ եղբայրներս, քույրերս քաղաքում չեն, մի մասը Հայաստանում չի էլ բնակվում կյանքի բերումով: Դա սեփական տուն է, Սովետական Միության ժամանակ այդ տունը պլանի տակ էր, մարդիկ գրանցումից դուրս չէին գալիս, որ քանդելուց հետո ամեն մեկն առանձին բնակարան ստանա: Ես մնացել եմ այդտեղ գրանցված` տարիներ շարունակ:

Նաեւ հավելեց, որ իրենց` Արարատյան փողոցի 22 տունը բաղկացած է երկու մասից, մյուս մասն արդեն 22 Ա հասցեի տունն է, որը հաճախ շփոթում են տատիկի տան հետ: Մյուս տանը, Արտակ Ավետյանի խոսքերով, ուրիշ մարդիկ են ապրում, հնարավոր է այդ հասցեն մոլորության մեջ գցած լինի մարդկանց, եւ այդ 22 Ա հասցեում բազմազավակ ընտանիք է ապրում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































