Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների

Հոկտեմբեր 10,2018 14:51

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նրանք առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Սա երկու տարվա ընթացքում զինվորականների չորրորդ խումբն է, որ այս նպատակով մեկնում է Կալկաթա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով զինվորականներին, նշեց, որ հպարտություն է տեսնել հայրենյաց պաշտպանների, ովքեր պատրաստ են իրենց կյանքն ընծայել հայրենիքի համար: «Ձեր կողմից դրսևորած այդ քաջարի ոգին արդեն իսկ հերոսություն է մեզ համար», – ընդգծեց Նորին Սրբությունը` փաստելով, որ Մայր Աթոռը հետագայում ևս շարունակելու է այս առումով իր զորակցությունը բերել Հայոց բանակին:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ անհրաժեշտ այս բուժումը կօգնի զինվորականներին կազմակերպել իրենց հետագա կյանքը և ծառայությունը:

Իրենց հերթին զինվորականներն երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին հոգածու վերաբերմունքի, Եկեղեցու ազգապահպան առաքելության և բանակաշինության գործում ունեցած մեծ ներդրումի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցումներին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ նորանոր հաջողություններ արձանագրելու կյանքում և ապրելու հարատև  խաղաղության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031