ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասի և ծնողին տեղյակ պահելու նրա պահանջը կատարվել է միայն ժամեր անց:
Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Փաստաբան Դավիթ Արղամանյանի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց: Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ: Բոլոր այն ոստիկաններն, ովքեր չեն հասկացել, որ Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով անչափահասի տվյալները չեմ հրապարակում»։


















































