Լրահոս
Օրվա լրահոսը

2012-2017թթ. ընթացքում Հայաստանի Մարդկային կապիտալի համաթիվը 0.58-ից նվազել է մինչև 0.57։ Այսինքն ետ ենք գնացել. «168 ժամ»

Հոկտեմբեր 18,2018 12:24

Մարդկային կապիտալի համաթիվը բաղկացած է հինգ ցուցանիշից։ Դրանցից երկուսի գծով էլ (մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը և ոչ թերաճ երեխաների կշիռը) Հայաստանի դիրքերը վատը չեն՝ միջինից բարձր ցուցանիշներ ունենք։ Փոխարենը՝ խայտառակ վիճակում ենք հարմոնիզացված թեստերի միավորների (առաջադիմության) և ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիների առումով։

Հարմոնիզացված թեստերի միավորների առումով նշենք, որ Հայաստանի աշակերտները 443 միավոր են ստանում ըստ սանդղակի, որտեղ 625-ը ներկայացնում է բարձր առաջադիմությունը, և 300 միավորը՝ նվազագույնը։ Իսկ ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիների առումով զեկույցում նշված է, որ Հայաստանում երեխաները կարող են ակնկալել, որ մինչև 18 տարին լրանալը կավարտեն 11.1 տարվա նախակրթական, կրտսեր և միջնակարգ ուսումը։ Սակայն ուսման տարիներն ըստ ուսումնառության որակի ճշգրտելու դեպքում, այն ընդամենը համարժեք է 7.9 տարվա, ուսումնառության բացը 3.2 տարի է։ Պարզ ասած, սա նշանակում է, որ մեր երեխաները դպրոցում լիքը ժամանակ են կորցնում (ժամանակն ամբողջությամբ դասերի վրա չի ծախսվում) և դրան գումարած՝ լավ չեն սովորում։

Պակաս մտահոգիչ չէ նաև միտումը։ 2012-2017թթ. ընթացքում Հայաստանի Մարդկային կապիտալի համաթիվը 0.58-ից նվազել է մինչև 0.57։ Այսինքն ետ ենք գնացել։ Ու թեև զեկույցում նշվում է, որ 2017թ. Հայաստանի ՄԿՀ-ն իր եկամտային մակարդակից սպասվող ցուցանիշից բարձր է եղել, փաստն այն է, որ այս վիճակով և այս տեմպով Հայաստանն ապագայում մրցունակ.չի լինելու ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների շարքում։

Ու եթե այս ամբողջն ամփոփենք մեկ բառով, կստացվի, որ երկարաժամկետ տնտեսական աճի ամենակարևոր խոչընդոտը դպրոցական կրթությունն է։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը պետք է հետևություններ անի և կտրուկ մեծացնի ուշադրությունը կրթության նկատմամբ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031