Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ

Հոկտեմբեր 19,2018 11:20

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:

«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ -ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը և, ըստ օրենքի պահանջի, ձևավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար։

«Ալյանս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031