Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. Ջոն Բոլթոն

Հոկտեմբեր 24,2018 17:53

ԱՄՆ-ը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա:

«Այսինքն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև մեզ համար»,- ասել է Բոլթոնը:

ԱՄՆ խորհրդականը նշել է, որ Ադրբեջանից հետո պատրաստվում է այցելել Հայաստան, և հույս է հայտնել հանդիպումներ ունենալ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ծանոթանալ ԼՂ կարգավորման հարցում Երևանի հայացքների հետ:

«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և գործելով այդ ուղղությամբ, մենք կշարունակենք հավատարմություն ցուցաբերել խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը»,- ասել է Բոլթոնը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031