«Գաղտնիք չէ, որ նոր կառավարության ձեւավորումից հետո հռչակվել է սկզբունք, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, իսկ «օդիոզ»-դեսպանները հետ են կանչվելու: Այս տրամաբանության համատեքստում աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում որոշ դեսպաններ հետ են կանչվելու, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:
Նա հրաժարվեց «օդիոզների» անուններ հնչեցնել. «Կարեւորը ոչ թե անունն է, այլ ընդհանուր սկզբունքները»: Հարցին՝ «ճի՞շտ է տեղեկությունը, որ Ալիկ Արզումանյանը եւս հետ է կանչվելու», Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ ոչ: Հիշեցնենք, որ 2017թ.-ին նախկին պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում ՀՀ դեսպան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ