Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում մինչեւ տարեվերջ աշխատանքից կազատվի 150 աշխատող։ Այս մասին այսօր ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Նրանց կրճատումով որեւիցե կերպ չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը, մինչդեռ կազդի ԲԷՑ-ի արտադրանքի սակագների վրա, հավաստիացրեց Գարեգին Բաղրամյանը: Նաեւ ծախսերի օպտիմալացում կլինի:
ՀԱԷԿ-ում էլ նոյեմբերի 1-ից աշխատակիցների ատեստացիա է անցկացվում: Այնտեղ էլ կրճատումներ կլինեն, բայց Գարեգին Բաղրամյանը ձեռնպահ է մնում ասել, թե ի՞նչ չափով կլինեն կրճատումները:

Սեպտեմբերին ավարտվել են նաեւ Երեւան ՋԷԿ-ի վերազինման աշխատանքը: Ըստ նախատեսվածի Երեւան ՋԵԿ-ը յոթ մեգավատ էլեկտրաէներգիա պետք է ավել արտադրեր: Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ, երեկվա դրությամբ 14 մեգավատ է ավել էներգիա արտադրել: ՋԷԿ-ում նաեւ վերազինումից հետ կապիտալ նորոգումների ժամկետն է երկարել`4 տարուց 6 տարի դառնալով: Այդ մասով նույնպես ծախսերի կրճատում կլինի եւ խնայված գումարը կուղղվի սակագնի նվազեցմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































