«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ, « Զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցություն» ՀԿ նախագահ, գնդապետ Լիլիթ Չիբուխչյանը կազմակերպել էր նոյեմբերյանցի ոստիկաններին եւ ազատամարտիկներին նվիրված միջոցառում:
Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած միջոցառմանը ներկա էր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը: Դահլիճում էին նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հարազատները, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ոստիկանության եւ ազատամարտի վետերաններ:

Լիլիթ Չիբուխչյանը ոստիկանության եւ ազատամարտի վետերաններին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից պատվոգրեր, հայ-ռուսական զինվորական ակադեմիայի «Վարդան Մամիկոնյան» հուշամեդալ հանձնեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































