Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել էր ընտրապայքարին մասնակից մյուս ուժերին` համատեղ հայտարարություն-պարտավորում ստորագրել , արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր Սահմանադրություն ընդունելու մասին:
«Սասնա ծռերն» այսօր արդեն հայտարարել են, որ միանում են այդ գործընթացին:

Ինքը կողմ կլինի նաեւ, եթե քաղաքական ուժերը երկրի սոցիալ տնտեսական զարգացման եւ ռազմավարական- ոլորտային հեռանկարների շուրջ համաձայնություններ ձեռք բերեն եւ ամրագրեն, որպեսզի ամեն ընտրությունից հետո յուրաքանչյուր ուժ համապետական հարցերում կամայական մոտեցումներ չդրսեւորի:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կուսակցության համամասնական ցուցակի անդամներից Միքայել Նահապետյանն էլ հիշեցրեց`նաեւ հեղափոխության տանող ուժն էր ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրման հարցը դրել, իսկ դա պետք է լինի Սահմանադրությամբ, ոչ թե հեղափոխություններով:
Հարցին`ի՞նչ ցուցիչ կլինի իրենց համար, թե ընտրապայքարին մասնակցող 11 ուժերից, որը կմիանա, որը չի միանա, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյայն համաձայնություն է տալիս մեր կյանքը ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ կարգավորելու: Դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժը գնում է ոչ լեգիտիմ կառավարման մաս դառնալու` ստանձնելով պետական կառավարման պաշտոններ»:
Միքայել Նահապետյանը նաեւ հավելեց`իրենք ունեն կառավարման համակարգի եւ մնացյալ բոլոր հարցերի մասին իրենց պատկերացումները: Դրանք առայժմ չեն բարձրաձայնում: Իրենց համար այժմ սկզբունքային է այս համաձայնությունը: Մնացածը`հետո կարելի է քննարկել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































