Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Եթե Շահնազարյանը չգիտի, որ Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում, տեղեկացնում եմ»

Դեկտեմբեր 05,2018 18:40 Share

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանը բլուրներ է կառուցել՝ նախահարձակ լինելու նպատակով: «Որեւէ մեկը չգիտի՞, թե ինչ է կատարվում շփման գծի երկայնքով: Նորությո՞ւն է: Ադրբեջանն օր ու մեջ հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծելու է ռազմական ճանապարհով»,-հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց,-«Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում, եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, տեղեկացնում եմ եւ ոչ միայն իրեն»:

Ինչ վերաբերում է Շահնազարյանի մեկ այլ հայտարարությանը, թե Նախիջեւանի հետ հատվածում հայկական կողմն իրականում «տարածքային կորուստներ» ունի, Փաշինյանը շեշտեց. «Նման մարդիկ խոսում են Ադրբեջանի պաշտոնական քարոզչության լեզվով: Մեր ՊՆ-ն քանիցս մեկնաբանել է դա: Պատասխանատու կերպով ասում եմ՝ բոլոր այն տարածքները, որոնք եղել են ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո: Ես մոտ տասը օր առաջ տեղում եմ տեսել իրավիճակը: Նախիջեւանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31