Գյումրիում, ինչպես միշտ, այսօր ևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին օգնություն հայցող նամակներով, միմյանց հրմշտելով, իրարանցում սարքելով։ Մինչ Գագիկ Ծառուկյանը երթով կմոտենար Գյումրու Թատերական հրապարակում կանգնած մարդկանց, նրա թիմից մի երիտասարդ ԲՀԿ առաջնորդին նամակ տալու մտադրություն ունեցողներին հորդորում էր մի քիչ հեռու գնալ ու չհարամել պարոն Ծառուկյանին աղ ու հացով դիմավորելը։
«Նկարահանում պիտի լինի, ժողովուրդ ջան, թողեք նկարահանվի, նոր մոտեցեք, կադրերը հանկարծ չփչացնենք, տգեղ տեսարան կստացվի, -հորդորում էր երիտասարդը։

https://www.youtube.com/watch?v=qzm39dPFCyg&feature=youtu.be
Նրան ևս մինչ միկրոֆոնի մոտ հասնելը հրում էին, կանգնեցնում ու նամակներ հանձնում։ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներ Վարդևան Գրիգորյանին ու Վարդան Ղուկասյանին մի կերպ հաջողվեց բեմ ուղեկցել Գագիկ Ծառուկյանին։ Հետաքրքիրն այն է, որ նա բեմ բարձրացավ նամակների հսկա կույտով։
https://www.youtube.com/watch?v=mo0O2Lma-oI&feature=youtu.be
Գյումրիում միայն ելույթ ունեցավ Գագիկ Ծառուկյանը, նրան հրելով էլ ուղեկցեցին։ Մինչ Պարոն Ծառուկյանը բեմից իջնում էր, մի տղամարդ մոտեցավ նրան ու ասաց․ «Ընկեր Ծառուկյան, կամ գնդակահարեք, կամ որդեգրեք, ուրիշ տարբերակ չունեմ, Ղուկասյանենք՝ Վարդանենք լավ կճանչեն ինձի»։
https://www.youtube.com/watch?v=g9oARsBbZkE&fbclid=IwAR23_c136x9tcoMjInLCvyO1X9e7RteWcFt4yuSJsL-Z6_o7dnpGpSraOXU
«Որդեգրում եմ»,-հայտարարեց պարոն Ծառուկյանը։ Տղամարդն էլ ավելի ոգևորվեց, խոսում էր ու խոսում՝ չթույլատրելով, որ ԲՀԿ առաջնորդը աստիճաններից վայր իջնի։ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ համարդ, համարդ։



Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


























































