ՀՀԿ ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն այսօր քվեարկեց 9/47 տեղամասում:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն. «Անկախ նրանից թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ պետք է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ եւ քվեարկել: Կատարել ընտրություն, կողմնորոշվել եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում է երկրի ապագան: Ես ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»:

Հարցին՝ առանց վարչական լծակների է ՀՀԿ-ն գնում ընտրության, մտահո՞գ եք՝ նա պատասխանեց. «Մենք, ճիշտն ասած, բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք դրել: Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները, մեր մոտեցումները հասցրել ենք հասարակությանը եւ հույս ունենք, որ հասարակությունը այսօր կվստահի մեզ եւ կտա իր ձայնը հավասարակշռող կարեւոր գործոնին»:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ քարոզարշավի ժամանակ իրենց թեկնածուների, վստահված անձանց նկատմամբ ճնշումների մասին նշել են:
Նա ասաց, որ ընտրություններից հետո եթե բողոքարկելու հիմքեր տեսնեն, իհարկե, կբողոքարկեն ընտրությունների արդյունքները:
https://www.facebook.com/aravot.am/videos/308912629956931/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































Կը համարէի որ միայն տկարամիտները ատակ են խաբուելու և փճանալու-
Այս ընտրութիւններուն յայտնաբերեցի որ խելօք և զարգացած անձերն ալ ենթակայ են զոհուելու փառասիրութեան խորանին… ՛՛ Corruptio optimi ‘ pessima ” – Լաւագոյնին փճացումը շատ վատ բան է ;