Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, չնայած խորհրդարանական ընտրությունների գործընթացում գրանցված որոշակի մանր թերություններին՝ ընտրական գործընթացը անցել է ազնիվ և արդար մթնոլորտում:
«Ընտրությունները և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ են»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղտեխնոլոգը:

Բադալյանի խոսքով՝ խորհրդարանի հետ միասին լեգիտիմ են նաև իշխանությունը և ընդդիմադիր ուժերը՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերում ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն. «Ինչպես ԲՀԿ ղեկավարի վարկանիշը անկում ապրեց. նույնը տեղի կունենա նաև «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, դա բնական գործընթաց է: Այսպիսով, խորհրդարանում կլինի մեկ գաղափարաքաղաքական արեւմտամետ ուժ՝ հանձին «Լուսավոր Հայաստանի» եւ երկու լիդերային ուժեր՝ «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն: Հայաստանում էլեկտորալ դաշտում դոմինանտ կդառնա արևմտամետ զանգվածը: Փաստորեն, Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը ավելի շատ արևմտյան արժեհամակարգի կրող է, ռուսամետ ընտրազանգվածը կամ շատ թույլ է, կամ գոյություն չունի, ավելի շատ թույլ է եւ չի կարողանում ինքնակազմակերպվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































