Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. Արմենակ Դավթյանը փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում է, բայց շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել

Դեկտեմբեր 14,2018 10:51

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխության ընթացքում հատուկ եւ խրախուսական մրցանակների արժանացավ անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը։

Արդարադատության նախարարի խրախուսական մրցանակը, ըստ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի՝ որոշվեց տալ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ լրագրող Արմենակ Դավթյանին «Առավոտ»-ի կայքում հրապարակված «Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածի համար։

«Հոդվածագիրը գտնվում է փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, բայց շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել։ Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է։ Նշանակում է՝ նա թունելի վերջում լույս է տեսնում»,-նշեց փոխնախարարը։

Քրմոյանի խոսքով՝ առանձնացվել է այս հոդվածը, նաեւ այն պատճառով՝ քանի որ սա իրական մի պատմություն է մի  այլ դատապարտյալի մասին,  որը տառերը սովորել է բանտում ու ոչ թե հանցագործ է, այլ սոցիալական վիճակից ելնելով է գնացել այդ քայլին։

Արմենակ Դավթյանի հեղինակած հոդվածը արժանացավ նաեւ «Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին։ Այն իրականացվում է  Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ «Հանուն մարդու իրավունքների կրթությունը բանտում» ծրագրի շրջանակում։

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ աշխարհում» լրագրողական մրցույթ #IntoClosedWorld #Award2018 #MediaContest2018

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ աշխարհում» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխություն #IntoClosedWorld #Award2018 #MediaContest2018

Gepostet von A Public Glimpse into a Closed World am Donnerstag, 13. Dezember 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31