ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մտահոգություն հայտնեց, որ Վազգեն Սարգսյանից հետո ազատամարտի դերը նսեմացվում է:

Սասուն Միքայելյանն ասաց, որ պետք է վերջ տան այն գիրք գրողներին, որոնք դասալիքներին սարքում են հերոս, հերոսներին՝ դասալիք. «Պիտի ծրագիր մշակվի»: Նա ասաց, որ երբ Մարալիկում ասաց, որ այս հաղթանակը ոչ պակաս կարեւոր էր, քան ազատամարտը, աղմուկ բարձրացավ, բայց այսօր էլ ԱԺ ամբիոնից ուզում է ասել նույնը:
Սասուն Միքայելյանը նաեւ հիշեցրեց, որ այս տարի լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը. «Գնդակահարվեց այս դահլիճում հայի ձեռքով՝ թուրքից դաժան, ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ ծնունդը նշվի ու ներկայացվի ով է եղել Վազգեն Սարգսյանը»: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 60-ամյակը մի տարեթիվ է, որի համար կառավարությունը պիտի ամբողջ տարվա համար միջոցառումների ծրագիր ներկայացնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































