Հունվարի 28-ին բանակի տարեդարձին նվիրված միջոցառում է կայացել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում:
Կայացել է զինվորական շքերթ:
Օրվա խորհրդին հարիր ելույթ են ունեցել զորամասի հրամանատարության ներկայացուցիչները, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, գրող ազատամարտի վետերան Սամվել Բեգլարյանը, ազատամարտի վետերան Մելիք Մելիքյանը, Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը ու ուրիշներ: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
Ելույթ են ունեցել Նոյեմբերյան քաղաքի «Սոսե» եւ «Վերածնունդ» պարային համույթները., Նոյեմբերյան համայնքի մեջ ընդգրկված սահմանամերձ գյուղերի պարային համույթները, հնչել է երգ, ասմունք: Շուրջ 2 ժամ տեւած տոնական միջոցառումը բարձր տրամադրություն է պարգեւել ներկաներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: