Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժվեց «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։
Նիստի քննարկման ժամանակ ավագանու անդամների մեծ մասը պնդում էին, որ «Էլիտ Պլազային» և «Ամերիաբանկին» ավտոկայանատեղեր չի կարելի տրամադրել Շահումյան հրապարակում:
«Էլիտ Պլազայի» տնօրեն Դավիթ Մկոյանը հրավիրվել էր քննարկմանը, սակայն, նրա հիմնավորումներն էլ «չանցան», ավագանու մեծ մասը դեմ քվեարկեց։
Նույն կերպ մերժվեց նաև «Ամերիաբանկին» ավտոկայանատեղեր տրամադրելու որոշման նախագիծը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: