«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝
- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
 - նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
 - օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
 - կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
 - կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:
 
Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:


















































                        
                                
                                
                                
                                
                                
                                