«Իմ քայլը» խմբակցությունում այսօր փակ հանդիպում ունեցան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հանդիպումը տեւեց երկու ժամ, որից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ երկու նախարար կա, ովքեր անձնական նախաձեռնությամբ որոշել են հանդիպել խմբակցության պատգամավորների հետ՝ Արսեն Թորոսյանը եւ Հակոբ Արշակյանը. «Նպատակները մի քանիսն են, առաջինը՝ ներկայացնել խնդիրները, որ կան տվյալ ոլորտում, թե օրենսդրական ինչ նախագծեր են իրենք մշակել, ինչպես նաեւ ոլորտի խնդիրներին ծանոթանալ, հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչպիսի լուծումներ կարող են լինել, մենք մեր անելիքն իմանանք՝ որպես օրենսդիր»:

ՊԵԿ նախագահի, Ֆինանսների նախարարի հետ հանդիպումը տեւեց 4-5 ժամ, իսկ Արսեն Թորոսյանինը՝ 2, սա նշանակում է, որ նա լա՞վ է աշխատել՝ Մակունցը ծիծաղեց: Նա ասաց, որ ժամանակի սղությունը պայմանավորված էր Արսեն Թորոսյանի շատ խիտ գրաֆիկով:
Լրագրողները հարցրեցին նաեւ, թե Դավիթ Սանասարյանին չե՞ն պատրաստվում կանչել, ԱԱԾ տնօրենին: Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ֆեյսբուքյան լուսանկարում՝ Արսեն Թորոսյանը եւ իր կինը՝ հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին քարտուղար Վարդուհի Թևանյանը


















































