Մարուքյանի խոսքով՝ սպեցիֆիկ նուրբ հարցերը կարևոր է, որ փակ ռեժիմով քննարկվեն, իսկ խորհրդարանական լսումները այլ գործիք են. «Այնպես չի, որ դա ընդհանրապես մերժված գաղափար է, ինչ-որ փուլում կարող է կարիքը լինի: Խորհրդարանն ունի մի շարք գործիքներ՝ լսումներ, փակ հանդիպումներ, հարցապնդում, հարցուպատասխան, գրավոր հարցում ուղարկելը: Խորհրդարանականները որոշում են այդ գործիքներից որը ինչ ձևով ու երբ օգտագործեն: Հիմա այս փուլում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, բայց դա պետք է ունենա նպատակ: Ինքնանպատակ որեւէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողնելու նման»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: