Մոսկվայի տանը բացվել է աղմուկ հանած լուսանկարչական ցուցահանդես` «Ղրիմյան գարուն. 5 տարի հարազատ նավահանգստում» խորագրով։ Ներկայացված էր 30 լուսանկար, որոնցում արտացոլված էին Ղրիմում 5 տարի առաջ եղած դեպքերն ու դրան հաջորդած զարգացումները:

Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ասոցիացիայի հայկական մասնաճյուղը չունի որևէ քաղաքական կողմնորոշում, այն իր գործունեությունն իրականացնելու է մշակութային և գիտական ոլորտներում։ «5 տարի առաջ Ղրիմը ներկայացրեց ինքնորոշման հանրաքվե, իսկ միջազգային ինքնորոշման գաղափարը հայերիս համար ամենակարևորն է։ Մենք որպես ինքնորոշման համար պայքարող ազգ, ցանկացած տեղ նշել ենք, որ ոչ թե ժողովուրդն է տարածքի սեփականությունը, այլ տարածքը՝ ժողովրդի սեփականությունը»,-ասաց նա։ Անդրադարձավ նաեւ Ղրիմում հայերի մշակութային, գիտական ներդրումների և իրավունքների պաշտպանվածությանը։
Ռիբինսկին էլ իր հերթին ավելացրեց, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախին ինքնորոշման հասնելու համար։ Իսկ հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել լուսանկարները, վերջինս ժպտաց, ասելով` ըստ ճաշակի։

Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

















































